Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ալեքսանդրիայի հայ համայնքի հետ

Սեպտեմբերի 27-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեկօրյա այցով եղել է Ալեքսանդրիայում և հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի հետ:

Սփյուռքի նախարարության պատվիրակության հետ միասին Ալեքսանդրիա են ժամանել նաև Եգիպտոսի ներգաղթի և եգիպտացի արտագաղթածների հարցերով նախարար Նաբիլա Մաքրամը, Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:

Scroll Up