«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին փոխանցվել է մոտ 270 մլն դրամ
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` սեպտեմբերի 14-ի դրությամբ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին է փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 269.8 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեցին ԱՀ ֆինանսների նախարարությունից: Աղբյուրի հաղորդմամբ՝ յուրաքանչյուր գործատու կամ քաղաքացի իր կողմից կատարված դրոշմանիշային վճարների գումարները կարող է տեսնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքում` www.1000plus.am հասցեով: