Ասուլիսի ընթացքում Մխիթար Հայրապետյանը կամփոփի Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերը

Օգոստոսի 21-ին, ժամը՝ 13:00-ին, Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 8-րդ հարկ):
Ասուլիսի ընթացքում Սփյուռքի նախարարը կամփոփի հուլիսի 24-27-ը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքները, կանդրադառնա Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ հանդիպմանն ու համագործակցության հետագա հեռանկարներին:
Մխիթար Հայրապետյանն ամփոփ կներկայացնի նաև ԱՄՆ կատարած տասնօրյա աշխատանքային այցը, համայնքային հանդիպումների արդյունքներն ու բարձրաձայնված խնդիրները: