Մաստրիխտի քաղաքապետն այցելել է հայկական համայնք

Հունիսի 23-ին սեփական նախաձեռնությամբ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնք և Սուրբ Կարապետ եկեղեցի այցելեց Մաստրիխտի քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեն:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Նիդերլանդական օրագրին, հայտնում է, որ քաղաքապետը ծանոթացավ տեղի հայ համայնքի գործունեությանը, հանդիպեց և ելույթ ունեցավ նրանց առջև՝ բարձր գնահատելով հայ համայնքի դերը Մաստրիխտ քաղաքում:
Անի հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը հայկական հուշանվերներ, այդ թվում հայկական խաչքարի մակետ հանձնեց բարձրաստիճան հյուրին: Ջերմ ու անկեղծ զրույցից հետո հանդիպման մասնակիցները լուսանկարվեցին: Վերջում՝ բոլոր հյուրերը համտեսեցին հայկական խոհանոցի ուտեսներ: Մաստրիխտի քաղաքապետ Աննամարիա Պենտե Ստրակեին անչափ դուր եկան հայկական քաղցրավենիքները: