Արարատ լեռը «գլխարկ է դրել»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/06/ararat.jpg)
Արարատ լեռան գագաթին կրկին գլխարկ հիշեցնող ամպ է գոյացել։ Եղանակային պայմանների ազդեցությամբ լեռան գագաթին հայտնվել է ամպի նուրբ շերտ, որին ականատեսներն արձագանքել են «լեռը գլխարկ է դրել» բնութագրմամբ:
Նշենք, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկը համարվող Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում՝ հայկական սահմանից 28.5 կմ հեռավորության վրա: Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետն է: