Ուկրաինայում օծվեցին XV դարի հայկական եկեղեցու զանգերը

Հունիսի 3-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկ քաղաքում տեղի ունեցավ միջնադարյան հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու զանգերի օծման արարողությունը:
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, օծման կարգը կատարեց ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:
Միջոցառման օրը Բելգորոդ-Դնեշտրովսկու Մարիամ Աստվածածին եկեղեցի այցելեց Բելգորոդ-Դնեշտորսկի քաղաքապետ Ալլա Գինակը, Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Լեւոն Ղուլյանը, բարերար Ֆելիքս Պետրոսյանը, ինչպես նաեւ հյուրեր Ուկրաինայի եւ Ռումինիայի տարբեր շրջաններերից:
XV դարի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին Արևելյան Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցիներից է: Կառուցը վերադարձվել է համայնքին՝ հայր Լեւոն Ղուլյանի եւ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով:
Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:
Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է: