Travel-շոուն՝ Հայաստանից

Երևանը  Հռոմից 29 տարով ավելի հին քաղաք է, սակայն այստեղ նավթալինի հոտ ընդհանրապես չկա: Այսպես է սկսում Հայաստանի մասին պատմող ռեպորտաժը ռուսական МУЗ-ТВ  հեռուստաընկերությունը:

Հաղորդման հեղինակ Անդրեյ Ռազիգրաևը ներկայացնում է Հայաստան այցելելիս ուր գնալ, ինչ ուտել, ինչ են խնդրում ընկերները բերել Հայաստանից:

Պարտադիր այցելությունների ցուցակ է կազմվել՝ «Մեգերյան կարպետ» ընկերություն, Խոր Վիրապ եկեղեցի, Zipline Airlines, Հյուսիսային պողոտա, որը ներկայացվում է որպես Երևանի ամենաէլեգանտ փողոցը, Գառնու տաճար, Երևանի կենտրոնական շուկա:

Գումի շուկա ռուս լրագրողը խորհուրդ է տալիս կամ կուշտ այցելել, քիչ գնումներ կատարելու համար, կամ էլ լրիվ հակառակը՝ սոված, քանի որ այնտեղ ամեն ինչից հյուրասիրում են:  Հենց տեսախցիկի առաջ չիր վաճառող կանայք հրաժարվում են գումար վերցնել՝ «ի սրտե հյուրասիրում ենք»:

«Այդ դեպքում ինչիս էր պետք ռուսական ռուբլին փոխանակել»,-հարցնում է Անդրեյ Ռազիգրաևը:

«Հայաստան պետք է այցելել առանց նախազգացումների ու կարծրատիպերի: Հենց այդ ժամանակ է, որ երկիրը ձեր առջև բացվում է ողջ գեղեցկությամբ»,-նշում է հեղինակը:

Scroll Up