Գրական երեկո` Մարսելի «Սահակ Մեսրոպ» մշակութային կենտրոնում

Մարսելի Սահակ Մեսրոպ մշակութային կենտրոնի «Ա. Չերպեչյան» սրահում, 2018 թվականի մարտի 15-ին, տեղի ունեցավ «Գրելու համար» խորագրով գրական հանդիպում: Ողջույնի խոսքով հանդես եկավ Սահակ Մեսրոպ Մշակույթային կենտրոնի տնօրեն Խաչիկ Յիլմազյանը: Այնուհետև գրող և պատմաբան Հուրի Վարժապետյանը մանրամասնորեն ներկայացրեց ազգությամբ հայ  գործիչներ Զաբել Եսայանի, Չավարշ Միսաքյանի և Թեոդիկի կյանքի և ստեղծագործությունների մասին:
Չավարշ Միսաքյանի և Զաբել Եսսայանի ստեղծագործությունների ընթերցանությունները հայերենով ներկայացրեց Անի Հովսեփյանը:

Գրիգոր Ամիրզայան

armenews.com

Scroll Up