Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող

Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն խաղացող:

3:0 հաշվով ավարտված մրցավեճում Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Հանդիպումից հետո «Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները, որոնց համաձայն՝ 29-ամյա հայ ֆուտբոլիստը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ` ստանալով 8,8 գնահատականը:

8,8 գնահատականը ստացել է նաև Պետեր Չեխը, սակայն վերջինս զիջել է Մխիթարյանին վիճակագրական տվյալներով:

Scroll Up