Հայկական ընկերությունը Հնդկաստանում ինժեներական լաբորատորիա կհիմնի

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիա կհիմնի նաև Հնդկաստանում: Այս մասին հայտնում է միության մամուլի ծառայությունը, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը:
Նշվում է, որ Հայաստանն ու Հնդկաստանը լաբորատորիա հիմնելու մասին հուշագիրը կստորագրեն Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT 2018), որը կայանալու է Հնդկաստանում՝ փետրվարի 18-22-ը:
«ՀՀ հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014 թվականից: Մի շարք աջակից ընկերությունների ու Կառավարության աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում գործում է մոտ 197 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում է մոտ 5,000 դպրոցական:
Դրանցից 110 լաբորատորիան ներկայումս համալրված է եռաչապ տպիչով, թվային կառավարվող շաղափային հաստոցով (CNC), և տվյալ խմբակների սաները սովորել և սովորում են եռաչափ մոդելավորում: Վերջինիս իմացությունը երեխաներին հնարավորություն է տալիս իրականացնել նաև թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացում: