Լիբանանի նախագահ Միշել Աունը կայցելի Հայաստան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/0414Michel-Aoun.jpg)
Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է լիբանանյան al-Joumhouria պարբերականը:
Նախագահի պատվիրակության կազմում են լինելու Նրքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, Արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կոռուպցիայի դեմ պայքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին:
Հայաստանում Լիբանանի Նախագահ Աունը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև մեր երկրում բնակվող լիբանանյան համայնքի ներկայացուցիչների հետ:
Քննարկվելու են տնտեսական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվելու է այն հնարավոր ուղիների մասին, որոնք կօգնեն առաջ մղելու տնտեսական փոխգործակցությունն ու ամրապնդելու դիվանագիտական հարաբերությունները: