Հայկական կիրակնօրյա դպրոցի բացում Նոր Զելանդիայում. տեսանյութ

Օրերես Նոր Զելանդիայի հայկական համայնքում բացվել է կիրակնօրյա դպրոց, որի նպատակն է պահպանել հայոց լեզուն, մշակույթը և պատմությունը Նոր Զելանդիայի փոքրաթիվ հայկական համայնքի նոր սերնդի մոտ:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Նոր Զելանդիայի հայկական համայնքի ղեկավար Նուբար Յաղուբյանը նշեց, որ համայնքի 12-17 տարեկան աշակերտները ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի առցանց կրթության ծրագրից օգտվելով՝ հետևում են հայագիտական առարկաների դասընթացներին, իսկ 5-11 տարեկան աշակերտները՝ համայնքի կազմակերպած դասընթացներին:
Համայնքի ղեկավարը հավելեց, որ համայնքը 1996-2003 թվականներին ունեցել է կիրակնօրյա դպրոց: Տարիներ անց իրենք որոշել են վերաբացել այն՝ 120 հոգանոց փոքրաթիվ համայնքում հայապահպանությանն ուղղված ծրագրի շրջանակներում: