Աշխարհում ազգային փոքրամասնություններին պատկանած ամենահին թերթը 110 տարեկան է

1908 թ․ հոկտեմբերի 28-ին Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրների կողմից հիմնադրված և մեկ դարից ավել հրատարակվող «Ժամանակ» օրաթերթը կրում է «ազգային փոքրամասնություններին պատկանած և անընդմեջ հրատարակված ամենահին թերթ» տիտղոսը։ Այն արդեն 110 տարի է` առանց ընդմիջումների շարունակում է հրատարակվել։
«Ժամանակը» Թուրքիայում անընդմեջ հրատարակված ամենահին թերթերից մեկն է։ Եւ՛ Օսմանյան կայսրության, և՛ Թուրքիայի Հանրապետության ժամանակաշրջանում տպագրված, պատմական արխիվային նշանակություն ունեցող սույն պարբերականը 80 տարի շարունակ լույս է տեսնում որպես երեկոյան թերթ։
Թերթի ներկայիս տնօրենը Գոչունյան ընտանիքի չորրորդ սերնդից Արա Գոչունյանն է։ Երկար տարիներ թերթը լույս է տեսել Քարաքյոյում (շրջան Ստամբուլում-Ակունքի խմբ.), որից հետո Թունելում գտնվող Նարմանլը խանում ու Բեյօղլուի Իսթիքլյալ պողոտայի Փոստաջըլար փողոցի Սանտա-Մարիա խանում, իսկ ներկայում լույս է տեսնում Ֆերքյոյում։ Թերթն ունի 10 աշխատակից և անդրադառնում է բազմաթիվ ոլորտների՝ սկսած քաղաքականությունից մինչև արվեստ, կրոնական ապրելակերպից մինչ տնտեսություն, սպորտ և այլն։
Հիմնադրման տարիներին թերթը տարածվել է Բալկաններից մինչև Կովկաս, հյուսիսում հասել մինչև Եգիպտոս և տպվել մոտ 15 հազ․ տպաքանակով. այսօր այդ տպաքանակի 10 տոկոսի չափով հասնում է ընթերցողներին։
Կարմիր տիտղոսաթերթով և 4 էջանոց սև-սպիտակ թղթով հրատարակվող թերթը շաբաթվա մեջ 6 օր շարունակ հասնում է ընթերցողներին։ Ստամբուլում 6-7 հոգի այն բաժանում են հայ քաղաքացիների տներ ու աշխատավայրեր։ Հայտնի վաճառակետերից մատակարարվող թերթը Շիշլիի, Քադըքյոյի, Բեշիքթաշի, Բաքըրքյոյի և ամռան ամիսներին Իշխանաց կղզիների թերթի կրպակներում է վաճառվում, ուղարկվում է նաև արտասահման։
5 տարի առաջ ստեղծվել է «Ժամանակի» առցանց կայքը, որի միջոցով աշխարհի չորս կողմերում բնակվող իր ընթերցողներին էլ է տեղեկություններ հաղորդում։
Երբ թերթը սկսվեց հրատարակվել, այն ազգային փոքրամասնության պարբերական չէր
Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը թերթի տնօրենն է դարձել 23 տարեկանում, նա ստացել է նաև «ամենաերիտասարդ գլխավոր խմբագիր» կոչումը։ Ըստ նրա, 1908 թ․ պայմաններում Օսմանյան կայսրության մայրաքաղաքում հայերենով թերթի հրատարակումը նշանակել է մասնակցել հասարակական կարծիքի ձևավորմանը։ Գոչունյանը պատմում է, որ հրատարակման սկզբում թերթը զուտ փոքրամասնության պարբերական չի եղել, իսկ թերթի հիմնադիրներից Սարգիս Գոչունյանը եղել է Օսմանյան կայսրությունում առաջին հրատարակչական ու գովազդային գործակալություններից մեկի հիմնադիրն ու անհատ ձեռներեց։
Գոչունյանն ասում է, որ ներկայում «Ժամանակն» առավելապես փոքրամասնության թերթի բնույթ ունի և հավելում․ «Այսօր «Ժամանակ»-ն իր գործունեությունը շարունակում է հիմնականում Ստամբուլի հայ համայնքի, վաքըֆների վերաբերյալ լուրեր հաղորդելով»։
Ըստ Գոչունյանի` «Ժամանակ»-ի ընթերցողների ինքնությունը 3 առանցքային տարրերից է բաղկացած․ «Նրանք Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ են, ծագումով հայեր և մեծ մասամբ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Թերթի օրակարգն էլ ձևավորվում է նույն ինքնության անկյունաքարին զուգահեռ։ Այսինքն՝ Թուրքիայի քաղաքականության, համաշխարհային քաղաքականության, թուրք-հայկական հարաբերույթունների, հայկական աշխարհում տեղի ունեցող զարգացումների, հայկական եկեղեցու հետ կապված լուրերը մեր օրակարգում դրված հիմնական հարցերն են, բայց ամենակարևորը Ստամբուլի հայ համայնքն է։ Համայնքի կազմակերպությունների, միությունների, կենսակերպի տարբեր խնդիրները մոտիկից ուսումնասիրելը մեր լրատվության հիմնական քաղաքականությունն է։ Բացի այդ՝ Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները ևս արտացոլվում են մեր թերթում»։
Ավագի կոչումը թերթին հատուկ նշանակություն է տալիս
Գոչունյանը նշում է, որ թերթի 110 տարի շարունակ հրատարակումը, Թուրքիայում անընդմեջ տպագրված ամենահին թերթ լինելն ու հայկական աշխարհում էլ մշտապես հրատարակված լինելը, ներկայում տպագրվել շարունակող ամենահին թերթ լինելուց բխելով՝ ավագ լինելու կոչումը առանձնահատուկ նշանակություն է տալիս թերթին։
Գոչունյանն ասում է, թե չեն մոռացել, որ ամենից առաջ իրենց առաքելությունը գովազդով ու լուրերով մարդկանց տեղյակ պահելն է, այնուհետև հետևյալ գնահատականներն է տալիս․«Մյուս կողմից այս թերթի առկայությունը թուրք-հայկական հարաբերությունների առումով մի գեղեցիկ խորհրդանիշ է, որը մատնանշում է բաժակի ոչ թե դատարկ, այլ` լցված հատվածը։ Թերթը հրատարակվում է արևմտահայերենով։ Աշխարհում վտանգված այս լեզվով տպագրվելով՝ թերթը մեկ այլ յուրահատկություն էլ է ձեռք բերել. այն դարձել է արևմտահայերենի գործածության կարևոր շրջանակներից մեկը։ Այս բոլորը համատեղելով՝ հարատարակում ենք թերթը։ Բովանդակության մեջ էլ այս ամենին ուշադրություն ենք դարձնում»։
Թուրքիայում ազգային փոքրամասնությունների` մամուլի նկատմամաբ մոտեցումը դրական է
Գոչունյանը նշում է, որ Թուրքիայում մամուլի ազատության թեման շատ քննարկվող ու երկրի օրակարգում մշտապես առկա խնդիրներից մեկն է։ Նա մամուլի ազատության մասին ասում է հետևյալը․ «Ազատությունն անընդհատ զարգացող երևույթ է։ Եթե համեմատնեք ներկայիս իրավիճակը սրանից մի ժամանկաշրջան առաջվա կամ դրանից էլ մի ժամանակաշրջան առաջվա հետ, ապա կտեսնենք, որ հասել ենք այն ժամանակներում միայն երազանք եղած մակարդակի։ Բայց և այնպես, այս ազատությունն էլ բավարար չէ։ Մարդու բնույթն ու պահանջներն են այդպիսին, կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի։ Մամուլի ազատությունը մեզ համար էլ շատ կարևոր նշանակություն ունի։ Քանի որ Թուրքիայում հայերենով թերթ հրատարակելու վերաբերյալ հատկապես մեր արտասահմանյան գործընկերներն են շատ տալիս հետևյալ հարցը՝ «Արդյո՞ք «Ժամանակը» հայերեն թերթ լինելու պատճառով որևէ խնդրի առաջ կանգնո՞ւմ է»։
Մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի առավելագույնս օբյեկտիվ լինենք Թուրքիա-Հայաստան կամ թուրք-հայկական հարցերին անդրադառնալիս։ Մեր լրահոսում փորձում ենք միմյանց չհակադրել մեր քաղաքացիական պարտականությունները մեր ծագումից բխող զգացմունքների հետ։ Մյուս կողմից միայն հայերենով լույս տեսնելու պատճառով լուրջ խնդրի առջև չենք կանգնում։ Ո՛չ պետության, ո՛չ հասարակական կարծիքի, ո՛չ էլ քաղաքացիական հասարակության կողմից․․․ Սա կարող եմ ուրախությամբ նշել։ Եթե օտարի աչքով նայենք Թուրքիայում հայ համայնքին կամ ոչ մուսուլման փոքրամասնություններին պատկանող մյուս կառույցներին, ապա կտեսնեք, որ խտրական բնույթի խնդրներ ունեն, սակայն մամուլում մենք նման խնդրի առջև կանգնած չենք։
Երկրի մամուլում եղած դժվարությունները անկասկած մեզ վրա էլ են ազդում, սակայն մյուս կողմից կարծում եմ, որ Թուրքիայի վերաբերմունքը փոքրամասնությունների մամուլին դրական է։ Հատկապես մեզ նման թերթերի հրատարակումն իր ներդրումն է ունենում Թուրքիայում ավելի միասնական հասարակական կարծիքի ձևավորման գործում, և նկատում եմ, որ վերջին տարիներին այս տեսակետը գնալով լայն տարածում է գտնում»։
Գոչունյանը նշում է, որ վերջին 5 տարում «Ժամանակ»-ին արդեն կարողանում են հետևել աշխարհի բոլոր կողմերից՝ առցանց կայքի միջոցով, և նշում է, որ գոհ են եղած արձագանքներից։ Նա ասում է, որ թեև խորհրդանշական մարակրդակում, սակայն Թուրքիան վերջին 5 տարիների ընթացքում Մամուլի ու գովազդի միության միջոցով տարեկան օգնություն է ցուցաբերում ու դրամաշնորհներով աջակցում փոքրամասնությունների մամուլին, փոքրամասնություններին պատկանող թերթերին, ապա ավելացնում է․ «Այս զարգացումները մեզ հույս են ներշնչում մեր գործունեության ճանապահին, մեր գործի համար։ Հատկապես, որ մայրենի լեզվող թերթերի հրատարակությունը Լոզանի պայմանագրով ազգային փոքրամասնությունների համար նախատեսվող իրավունքների հիմնական գործնական շրջանակներից մեկն է»։
Գոչունյանը նշում է, որ թերթի ամենամեծ խնդիրը առևտրական նպատակներով գովազդ և հայտարարություն չանելու պատճառով ֆինանսական ներուժի շատ նեղ լինելն է, և շեշտում, որ երկրորդ մեծ խնդիրը թերթի հրատարակվող լեզվով գրել կարողացող երիտասարդ լրագրողների պակասն է։
Գոչունյանը հիշեցնում է, որ Ստամբուլում կա հայկական համայնքին պատկանող 15 դպրոց՝ ընդհանուր առմամբ 3000 աշակերտներով, և տեղեկացնում, որ իրենք այդ երիտասարդներին տեսնում են որպես թերթի ապագա ընթերցողների կամ թերթի լրագրողների, տեսնում են որպես ստեղծագործողների։
Տա Աստված, որ թուրք-հայկական հարաբերությունների վիճակը առավելապես հարևաններին սազական դրության հասնի
Արա Գոչունյանն ասում է, որ Ստամբուլում բնակվող հայերն` իրենց բնույթով, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ամենաջերմեռանդ աջակիցներն են։
Գոչունյանը նշում է, որ որպես թերթ` իրենք նախևառաջ ցանկանում են ընթերցողներին հնարավորինս ծանոթացնել Հայաստանին, ապա` հավելում․ «Ընկերական, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ցանկությունը շատ լավ է, մի բան է, որ բոլորն են ցանկանում, սակայն ամեն ընկերություն, ամեն համագործակցություն ամուր հիմքի վրա դնելու համար այդ ամենը պետք է անել գիտակցված կերպով։ Այս գիտակցության ստեղծման համար էլ անհրաժեշտ է, որ այս մարդիկ միմյանց ճանաչեն։ Թուրքիայում բնակվող հայերը հավանաբար Թուրքիայում Հայաստանը ամենամոտիկից ճանաչողներն են, Հայաստան գնացողներն էլ Թուրքիան ամենալավը ճանաչող մարդիկ են։ Փոքրաթիվ խումբ է, սակայն կարող է ազդեցիկ դեր խաղալ քաղաքական մթնոլորտի փոփոխության դեպքում կամ քաղաքական կամքի դրսևորման ժամանակ։ Երբ մթնոլորտը բացասական է, ազգային փոքրամասնության համայնքում կարող է խոսք գնալ նաև հավելյալ վախերի մասին։ Վերջիվերջո այն երկրում, որտեղ բնակվում ենք, եթե խոսքը գնում է Հայաստանի հետ ունեցած խնդիրների մասին, կարող են ի հայտ գալ վերապահումներ։ Սրանք շատ ըմբռնելի վիճակներ են։ Եթե հակառակ մթնոլորտը ստեղծվի, այդ մոտիվացիան լիովին այլ կերպ կարող է դիտվել։ Այսպես, այն կարող է շատ կարևոր գործոն լինել։ Հիմա, ցավոք սրտի, այդ մթնոլորտից շատ հեռու ենք»։
Գոչունյանի խոսքով, որպես թերթ, իրենք ձգտում են հնարավոր մակարդակում երկու կողմին միմյանց հետ մոտիկից ծանոթացնել, նրանց միջև տարաձայնությունները մանրամասն ներկայացնել, ապա ավելացնում է․«Մենք, որպես թերթ, Թուրքիա-Հայաստան հարաբերություններում ջերմացում նկատվող փուլերում թույլատրելի սահմաններում երկուստեք արտահայտվելու հանձնարարություն ենք կատարում»։ Թուրքիայից տրվող հաղորդագրությունների տողատակերի հիմնական նշանակության վերաբերյալ Հայաստանի մեդիայից հարցեր կարող են հնչեցվել։ Այնտեղից ստացված հաղորդագրությունների վերաբերյալ այստեղի մեդիայից մեկնաբանություններ կարող են ակնկալվել։ Մենք սա դիտարկում ենք և՛ լրագրողի աչքերով, և՛ թուրք-հայկական բարեկամության տեսանկյունից, քանի որ ողջ սրտով հավատում ենք, որ այս երկու երկրները, նույն աշխարհագրական տարածքում գտնվելով, կկարողանան համատեղ ապագա կառուցել։ Այս հավատով էլ անում ենք այս գործը։ Տա Աստված, մի ցանկալի օր սառույցը հալվի, և այդ հարաբերությունները ավելի շատ հարևաններին սազական կապերի վերածվեն։ Անհամբեր սպասում ենք դրան»։
Արխիվի մի մասը Բայազետ հրապարակի գրադարանում է
Արա Գոչունյանը նշում է, որ 1915 թ․ ականատես ու մինչ օրս հրատարակվող թերթերից մեկն է «Ժամանակը», սակայն նրանից բացի` մյուս թերթերը Ստամբուլում չեն հրատարակվել, քանի որ մեծ մասամբ եղել են կուսակցական օրգաններ, ապա ավելացրել է․ « «Ժամանակը» իր ողջ պատմության ընթացքում անկախ թերթ է եղել։ Երբեք որևէ կուսակցության կամ կառույցի կողմից հովանավորված թերթ չի եղել։ Այդ պատճառով էլ որոշ ժամանակ անց 1915 թ․ տեղի ունեցած դեպքերին (Հայոց ցեղասպանությանը-Ակունքի խմբ.) գավառի եկեղեցական առաջնորդություններից Պատրիարքություն ուղարկված զեկույցների ու միջազգային մամուլում արտացոլված նյութերի միջոցով է սկսել արձագանքել։ Բայց, իհարկե, թերթի հին էջերում այդ ժամանկաշրջանին պատկանող կարևոր փաստաթղթեր կան։ Բայց և այնպես, մենք մի թերթ ենք, որը թուրք-հայկական հարաբերությունների առումով խորհրդանշում է կիսադատարկ բաժակի ոչ լիքը կողմը։ Թեև ոչ մեծ չափով, այնուամենայնիվ ներգրավված ենք նաև այս հարցերի լուսաբանման գործում»։
Իրենց արխիվներին տեր չլինելու վերաբերյալ Գոչունյանը նշել է, որ 110 տարվա ընթացքում թերթը տեղից տեղ է տեղափոխվել, վերջում՝ 1970-ական թթ․ կեսերին, մնացած և տանը պահված արխիվներն իր պապը հանձնել է Բայազետի հրապարակ ում գտնվող գրադարանին։
http://www.bik.gov.tr/dunyanin-en-eski-azinlik-gazetesi-jamanak-110-yasinda
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net