Այս տոների ընթացքում մտովի իմ Հայրենիքում եմ, իմ ծննդավայր Արցախում

Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ում, ինչպես միշտ նշվեց, Գոհաբանության տոնը։ Մարդիկ շնորհակալություն են հայտնում Աստծուն սիրելիների, ընտանիքների, առողջության, հաջողության համար։ Շուտով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, ու մենք շնորհակալ ենք լինելու Բարձրյալին, որ նա ծնվել է, ու նրա ծննդի խորհուրդը այնքան խոր ու անձնական է յուրաքանչյուր մարդու համար. այն լույս է մեր կյանքի մաքառումների, դեգերումների ճանապարհին:
Այս երկու հրաշալի տոներին միտքս Հայաստանում է, իմ ծննդավայր Արցախում:
Խաղաղությու՛ն Հայրենիքիս սահմաններին, ուժ ու կորով Արցախի հերոսական,տոկուն ժողովրդին:
Խաղաղ տարի եմ ցանկանում քեզ, սիրելի՛ հայ ժողովուրդ….Սփյուռքը ձեզ հետ է, մենք անքակտելիորեն կապված ենք միմյանց, մեկ ազգ ու մեկ Հայրենիք ենք…..
Արձակագիր Մարգարիտ Դերանց, ԱՄՆ, Լոս Անջելես