ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Նոյեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները:
Նախարարի տեղակալը կարևորեց արևմտահայերենի պահպանման ու զարգացման և հայրենադարձության կազմակերպման ռազմավարությունների ամփոփումը:
Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ: