Արցախում ամուսնությունների թիվն աճել է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/11/արցախ-1.jpg)
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 771 ամուսնություն:
Այս մասին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվն աճել է 51-ով, կամ ավելի քան 7 տոկոսով:
Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում՝ 321, նախորդ տարվա 275-ի փոխարեն, իսկ շրջաններից՝ Մարտակերտում՝ 109, 2016 թվականի նույն ժամանակահատվածի 83-ի դիմաց: