Սփյուռքահայ երիտասարդների աջակցությամբ Ջրաշենում մանկապարտեզ է բացվել

Ավելի քան 25 տարի անց Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մանկապարտեզ է բացվել: «Ծրագիրն իրականացրել են ԱՄՆ-ից, Լիբանանից, Սիրիայից եկած երիտասարդները՝ տեղացի երիտասարդների օգնությամբ:

«Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» կազմակերպության երիտասարդները նախագծի վրա ծախսել են 2 տարի, գաղափարի հեղինակը Լոս Անջելեսում բնակվող Հասﬕկ Բաղդասարյանինն է, գումարը սկսել է ընկերների հետ հավաքել տարբեր դրամահավաքների ﬕջոցով:

«Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» կազմակերպությունը ստեղծելու ﬕտքն առաջացել է 2009-ին, թիﬕ ղեկավար Նանոր Բալաբանեանը կամավորական աշխատանքով ﬔկնել էր Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնք՝ երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու: Այստեղ նրա ջանքերով համակարգչային սենյակ է բացվել՝ ապահովելով հեռավոր ու վատ ճանապարհներով գյուղի համար կապ աշխարհի հետ: Ծրագրից հետո էլ որոշեց օգնել մյուս թաքնված համայնքներին: Այսպես հիﬓականում ԱՄՆ-ում բնակվող ուսանողներով հիﬓեցին կազմակերպությունը»,- ասում է Հասﬕկը:

«Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» կազմակերպության անդաﬓերը, «Ալֆա Գամա Ալֆա» կազմակերպության անդաﬓերի հետ հավաքել են անհրաժեշտ 9000 դոլար, որի շնորհիվ առանձնացրել ու նորոգել են համայնքի ﬕջնակարգ դպրոցի 2 սենյակ:

Մանկապարտեզը կսպասարկի 30 երեխաների, կընդունեն 3-6 տարեկաններին: «Մանկապարտեզին երկար ենք սպասել, չէր ստացվում կառուցել համայնքի բյուջեի սղության պատճառով, ստիպված երեխաներին Նուբարաշենի, Մխչյանի ու մոտակա այլ համայնքների մանկապարտեզներ էին տանում»,-ասում է Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանը: Մանկապարտեզ արդեն կա, բայց այլ համայնքների մանկապարտեզներից ամբողջությամբ հրաժարվել չի լինի, Ջրաշենում մանկապարտեզային տարիքի ավելի քան 80 երեխա կա: Համայնքի ղեկավարը հույս ունի, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի ընդլայնելու մանկապարտեզի տարածքն ու ընդունել բոլոր ցանկացողներին:

Scroll Up