Աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել

Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. օգնության ընդհանուր բյուջեն 15 հազար դոլար է:
«Ֆեյսբուք»-ի իր էջում նման գրառում է կատարելԱրցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ում նախաձեռնությամբ այդ գումարները հատկացվեցին, չհամաձայնվեց հրապարակել իր անունը, ճիշտ այնպես, ինչպես անցած ամսվա նմանատիպ նախաձեռնության ժամանակ և դրան նախորդող բոլոր դեպքերում, բայց տեղեկացրեց, որ առաջիկայում ևս զինված ուժերում նոր նախաձեռնություններ են սպասվում»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: