Ստամբուլում փլուզվել է հայկական գերեզմանատան պատը

Հուլիսի 27-ին Ստամբուլում սկսված առատ տեղումների և ուժեղ քամու հետևանքով փլուզվել է քաղաքի Շիշլի վարչական շրջանի Փանգալթը թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ  հայկական կաթոլիկ գերեզմանատան պատը:

Ըստ թուրքական «Haberler » լրատվամիջոցի՝ փլուզման հետևանքով ՝ 2 մարդ վիրավորվել է։  Փրկարական ծառայության օգնությամբ նրանց  դուրս են բերել փլատակների տակից և տեղափոխել հիվանդանոց, գրում է ermenihaber.am-ը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ գերեզմանատունը ի սկզբանե  գտնվել է  Ստամբուլի Փանգալթը թաղամասի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու տարածքում: Այն  դառնալու էր Ստամբուլի պատմության մեջ ամենամեծ, ոչ մահմեդական գերեզմանատունը, սակայն խոլերայի վտանգի պատճառով, հայկական գերեզմանատունը տեղափոխվեց Շիշլի թաղամաս:

Scroll Up