Արցախի Նախագահը այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ` կառույցի ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի Նախագահի մամուլի ծառայությունից՝ հանդիպմանը քննարկվել են միության գործունեության հետ կապված մի շարք հարցեր:

Scroll Up