Մասսաչուսեթսում 220 հազար դոլար են հավաքել Արցախի ականազերծման համար

ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի Ուինչեսթեր քաղաքում կայացած աճուրդի շրջանակում 220 հազար է հավաքվել Արցախի տարածքի ականազերծմանն ուղղված The HALO Trust մարդասիրական կազմակերպության նախագծերի համար:
Armenian Mirror-Spectator-ի փոխանցմամբ՝ աճուրդին ներկայացված են եղել ամերիկահայ լուսանկարիչ Սկաուն Տուֆանկջյանի աշխատանքները, ինչպես նաև գինի Ղարաբաղից։
Նշվում է, որ աճուրդի արդյունքներով հավաքվել է 110 հազար դոլար, սակայն գումարը կրկնապատկվել է ծագումով հայ բարերարներից մեկի կողմից, ով նախընտրել է իր անունը չհրապարակել։
Դրամահավաքի նախաձեռնողներն են եղել ամերիկահայ բարերարներ Րաֆֆի և Նինա Ֆեստեկջյանները՝ Մասսաչուսթս նահանգից։