Խաչքարի օծում Բելգիայի Կորտրիկ քաղաքում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/05/6-22.jpg)
Մայիսի 27-ին Բելգիայի թագավորության Կորտրիկ քաղաքում տեղի ունեցավ խաչքարի բացման եվ օծման արարողություն։Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Կորտրիկի «Նարեկ» մշակութային միությունից:
Խաչքարն օտար ափերում ապրող նոր սերնդի համար ազգային արժեքների պահպանման ոգեկոչման աղբյուր կարող է դառնալ:
Ինչպես իր խոսքում նշեց քաղաքապետ Վինսենթ Վան Քուիկնբորնը` պատահական չէ, որ այս խաչքարը տեղադրված է քաղաքի սրտում գտնվող ամենամեծ եկեղեցու կողքին.այն խորհրդանշում է երկու ժողովուրդների բարեկամությունը:
Կորտրիիկի «Նարեկ» մշակութային միության նախագահ Արտակ Ժամհարյանը հույս է հայտնում, որ այս խաչքարն իր արժանի տեղը կգտնի քաղաքի բազմաթիվ հուշարձանների շարքում և կդառնա տեսարժան վայրերից մեկը: