Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Մայիսի 23-ին, ժամը 15:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Հասարակական խորհրդի նիստին կներկայացվեն զեկուցումներ ՀՀ Կառավարության 2016-17թթ. ծրագրի «Սփյուռք» բաժնում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի, 2016թ. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման ու առաքման ծրագրի արդյունքների, «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքների, «Հայկական Սփյուռք-2016» տարեգրքի հրատարակման աշխատանքների  վերաբերյալ:

 

Scroll Up