Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: