ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողոﬖ արտահերթ նիստում ամփոփեց մայիսի 14-ին կայացած Երևանի ուավագան ընտրությունների նախնական արդյունքները և կազﬔց արձանագրություն:

Նախնական արդյունքներով՝ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 151 ընտրողից մասնակցել է 354 հազար 158 քաղաքացի:

«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիﬖ է 70 հազար 731 կամ 21 տոկոս:

«Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիﬖ է 26 հազար 109 կամ 7.75 տոկոս:

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիﬖ է 240 հազար 36 կամ 71.25 տոկոս:

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպած կտրոնների թիﬖ է 345 հազար 65: Ընտրողներից ստացված համարակալված կտրոնների թիվը` 81: Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիﬖ է 345 հազար 146, չօգտագործված համարակալված կտրոնների թիվը` 47 հազար 318:

 Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 518 հազար 943: Անվավեր քվեաթերթիկների թիﬖ է 8 հազար 259:

Արձանագրությունը ստորագրվել է հանձնաժողովի բոլոր անդաﬓերի կողﬕց, հատուկ կարծիք առկա չէ:

Scroll Up