Ֆրանսիայի նորընտիր նախագահի երդմնակալությունը կկայանա մայիսի 14-ին

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը կայանալու է մայիսի 14-ին: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը Հաղթանակի 72-րդ տարեդարձի առիթվ Փարիզում կազմակերպված միջոցառմանը:
Նախօրեին Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Թեկնածուներից Է. Մակրոնը ստացել է ձայների 66,06 տոկոսը՝ ընտրվելով Ֆրանսիայի նախագահ: Մյուս թեկնածու Մարին Լե Պենը հավաքել է 33,9 տոկոս, գրում է panorama.am-ը: