Մովսիսյանը բարեհաջող վիրահատվել է ԱՄՆ-ում

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում, հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

«Սպարտակի» բժշկական անձնակազմի ղեկավար Միխայիլ Վարդապետովի հավաստմամբ, հայ գոլահարի՝ մենիսկի շրջանում արված վիրահատությունը կատարվել է Երևանի ժամանակով 06.00-ին և բարեհաջող է ընթացել:

Բացի այդ, բժիշկը տեղեկացրել է նաև, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների ձմեռային արձակուրդն ավելի կարճատև է լինելու, քան՝ մյուսներինը: «Մովսիսյանը, Տասկին, Բոկետին և Ռոմուլոն արձակուրդի ժամանակ պետք է աշխատեն հատուկ ծրագրով:

Դա արվելու է այն նպատակով, որպեսզի նրանք արագորեն վերսկսեն մարզումներն ընդհանուր խմբի հետ՝ «Սպարտակի»՝ հունվարին նախանշված հավաքի ժամանակ»,-նշել է Միխայիլ Վարդապետովը:

tert.am

Scroll Up