Տեղի կունենա Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառք

Մայիսի 5-ին, ժամը՝ 11:00-ին, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի 3 շենքի «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի կունենա Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքի բացումը:

Ցուցահանդես-վաճառքի բացմանը ներկա կգտնվի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ցուցահանդեսը գործելու է մայիսի 5-ին՝ ժամը 11.00-20.00-ը:

Scroll Up