Խրիմյան Հայրիկին նվիրված հիշատակի հանդիսություն Լիբանանում

Մայիսի 3-ին, ժամը՝ 20:00-ին, Լիբանանի Ազգային առաջնորդարանի «Երջո Սամուելյան-Եռագույն» սրահում կկայանա հիշատակի հանդիսություն՝ Խրիմյան Հայրիկի կաթողիկոս ընտրվելու 125 և մահվան 110-ամյակի առիթով:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը կնախագահի Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Շահե եպիսկոպոս Փանոսյանը: Օրվա բանախոսն է Լ. և Ս. Հակոբյան ազգային քոլեջի տնօրեն Վիգեն Ավագյանը:

Երեկոյի գեղարվեստական մասում ելույթ կունենա Համազգայինի «Այգ» երգչախումբը (խմբավար՝ Զաքար Քեշիշյան):

Scroll Up