«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Ճապոնիայի Նիրասակի քաղաքում բացվել է Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանը

Մարտի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն այցելեց Յամանաշի նահանգի Նիրասակի քաղաք, որտեղ մասնակցություն ունեցավ հայ քանդակագործ-խեցեգործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի «Արմենուհի» կավե արձանի բացման արարողությանը, որին ներկա էին Նիրասակիի քաղաքապետ Հիսաո Նայտոն, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սատոշի Օմուրան, քաղաքապետարանի կրթության հանձնաժողովի նախագահ Ռեյկո Յամակին և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ելույթներով հանդես եկան քաղաքապետ Նայտոն, Նոբելյան մրցանակակիր Օմուրան և դեսպան Հրանտ Պողոսյանը:

Շնորհակալություն հայտնելով հայ անվանի քանդակագործի արձանը թանգարանին նվիրելու կապակցությամբ՝ քաղաքապետ Նայտոն շեշտեց, որ նմանատիպ քայլերը խթանում են միմյանց նկատմամբ երկու ժողովուրդների հետաքրքրության աճը և երկուստեք ավելի ճանաչելի դարձնում մշակույթները։

Արարողությունից հետո Սատոշի Օմուրան ներկայացրեց իր անհատական հարուստ նկարչական հավաքածուն, որը հիմնականում ընդգրկում է ճապոնական գեղանկարիչների աշխատանքները՝ հավելելով, որ իր հավաքածուում առկա են երկու հայ անվանի գեղանկարիչների՝ Վլադիմիր Սահակյանի և Հրանտ Կարախանյանի գործերը:

Այցի ավարտին Նիրասակիի քաղաքապետի անունից տրվեց պաշտոնական ճաշ, որի ընթացքում մասնակիցները մեծ կարևորություն տվեցին տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցությանը՝ երկու ժողովուրդների փոխճանաչելիության և բարեկամական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Scroll Up