Հայաստանն ու Արցախը ներկայացվել են Լոս Անջելեսի «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը կրկին մասնակցել են Լոս Անջելեսի «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահնդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։
ԱՄՆ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ նախորդ տարիների մասնակցությունից հետո ավելացել է Հայաստան և Արցախ մեկնելու նպատակով իրենց դիմող օտարերկրյա քաղաքացիների թիվը: