Երևանի և Ստավրոպոլի միջև ավիահաղորդակցություն կհաստատվի

Ստավրոպոլի միջազգային օդանավակայանը 2017-ին մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավիահաղորդակցություն հաստատել Երևանի հետ, փետրվարի 20-ին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը։

«Ենթադրվում է Ստավրոպոլի օդանավակայանից Սանկտ Պետերբուրգ և Երևան երթուղային ցանցերի զարգացում, ինչպես նաև ամառային շրջանում չվերթերի իրականացում Սիմֆերոպոլ և Սալոնիկի»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասել է օդանավակայանի ղեկավարը։

Չվերթները կգործարկվեն 2017-ի մայիս-հունիսին:

Scroll Up