Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն սկսված է

Փետրվարի 20-ին ժամը 9.00-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի առաջին ճեպազրույցը՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնից:

ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անունից Ս. Արզումանյանը  շնորհավորեց բոլորին Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:  ԼՂՀ ՀԿՀ նախագահի խոսքով՝ ժամը 9.00-ի տվյալներով ԼՂՀ  հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տեղեկատվության համաձայն, փետրվարի 20-ին ժամը 8:00-ին բացվել են հանրաքվեի բոլոր 280 տեղամասերը և քվեարկությունն սկսված է: Ս. Արզումանյանը կոչ արեց հանրությանը՝ ակտիվություն ցուցաբերել և կատարել իրենց քաղաքացիական պարտքը։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:

Scroll Up