Վրաստանի վարչապետը հայերի Սուրբ Ծնունդը շնորհավորել է հայերեն

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայերեն է շնորհավորել հայերի Սուրբ Ծնունդն ու մաղթել, որ հայերն ու վրացիները սիրով ու հարգանքով շարունակեն համակեցությունն ու ամրապնդեն երկրները։

«Մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին շնորհավորում եմ Քրիստոսի Սուրբ Ծննդեան և Աստուածյայտնութեան Տօնի առթիվ:

Գովարժան է, որ մենք պահպանել ենք բարեկամությունն ու եղբայրությունը, որոնք դարերով են շարունակվում: Համոզված եմ , որ վրացիներն ու հայերը սիրով ու հարգանքով շարունակելու ենք համակեցությունն և ավելի ամրապնդելու ենք մեր երկրներին: Մաղթում եմ բոլորին խաղաղություն, բարեկեցությունը և հաջողություններ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նույնպես շնորհավորել էր հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը։

Scroll Up