Ադամ Շիֆը հայերենով է շնորհավորել հայ համայնքի Սուրբ Ծնունդը

Հունվարի 6-ին ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում անգլերենով ու հայերենով շնորհավորել է հայ համայնքի Սուրբ Ծնունդը։
«Հայ համայնքին շատ ուրախ Սուրբ Ծնունդ եմ մաղթում»,-գրել է Ադամ Շիֆը, ապա հայերենով հավելել. «Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։
Ադամ Շիֆը տարիներ շարունակ աչքի է ընկել հայ համայնքի հետ սերտ կապերով ու հայանպաստ գործունեությամբ։