Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները սովորեցին տիկնիկ պատրաստել

Ամանորին և Սուրբ Ծննդին ընդառաջ Մոսկվայի «Հայորդյաց տան»՝ Արմինե Իջյանի դասղեկական 4Ա դասարանի սաները սովորեցին տիկնիկ պատրաստել։ Վարպետության դասն անցկացրեցՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի «Նուռ» երիտասարդաց միության անդամ Լիլիթ Հարությունյանը, ում օգնում էին Անահիտ Պետրոսյանն ու Քրիստինա Կալմիկովան։  Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:

Վարպետության դասի յուրօրինակությունն այն էր, որ սաները սովորեցին տարբեր կտորներից թելերով միմյանց ամրացվող, զարդանախշերից «հագուստով» տիկնիկ պատրաստել։ Թե տղաները, թե աղջիկները մեծ սիրով և հետաքրքրությամբ էին մասնակցում տարեվերջյան դասին, իսկ ծնողների ոգևորությունը բոլորովին չէր զիջում իրենց երեխաների հիացմունքին։

Մինչ սաները զբաղված էին վարպետության դասով՝ Արմինե Իջյանը ծնողներին ներկայացրեց 4Ա դասարանի պատրաստած տոնածառը, որը զարդարված էր ոչ թե ավանդական դարձած խաղալիքներով, այլ սաների նկարներով։ Ուսուցչուհին միաժամանակ շնորհակալություն հայտնեց «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանին՝ նմանօրինակ դաս անցկացնելու նախաձեռնության համար։

«Ես ապագա դիզայներ եմ և սիրում եմ ձեռքիս տակ եղած իրերից նոր բան ստեղծել։ Ինչպես տեսաք, տիկնիկ պատրաստելու համար պետք են ընդամենը կտորներ և թելեր, որոնք միշտ լինում են ձեռքի տակ։ Ես ցանկանում էի փոքրիկներին սովորեցնել սեփական ձեռքերով հետաքրքիր մի բան պատրաստել և ընտրությունս կանգ առավ տիկնիկի վրա, որով կարելի է անգամ տոնածառը զարդարել։ Սա իմ առաջին վարպետության դասն էր, և ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Տեր Առաքել քահանա Ամիրյանին և Արմինե Իջյանին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար։ Փոքրիկների հետ շփումով, նրանցից ստացած դրական լիցքերով ես լի և շատ տպավորված եմ»,- մեզ հետ զրույցում ասաց Լիլիթ Հարությունյանը։

2 3

Scroll Up