Ռուﬕնիայի խորհրդարանում ընտրվել է երեք հայ պատգամավոր

Ռուﬕնիայում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Ռուﬕնիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ են ընտրվել ﬕանգաﬕց երեք հայ պատգամավոր: Վերընտրվել են Ռուﬕնիայի Հայոց ﬕության կողﬕց առաջադրված հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian) եւ Լիբերալների ու դեմոկրատների դաշինքի (ALDE) ցուցակով առաջադրված Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian): Առաջին անգամ խորհրդարանի անդամ է ընտրվել սոցիալ-դեմոկրատների ցուցակով առաջադրված Լուչիան Էդուարդ Սիﬕոնը (Lucian-Eduard Simion):
Ինչպես հաղորդում է Բուխարեստում «Արﬔնպրես»-ի թղթակիցը, Վարուժան Փամբուկչյանը Ռուﬕնիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի անփոփոխ ղեկավարն է երկար տարիներ, այդ հարցով, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ: Վարուժան Ոսկանյանը Ռուﬕնիայի Խորհրդարանի առաջին գումարման անդաﬓերից է, ազգային փոքրամասնությունների խմբի առաջին ղեկավարը, որն այնուհետեւ ժառանգել է Վարուժան Փամբուկչյանը: Ոսկանյանը եղել է սենատոր, եւ երկու անգամ Ռուﬕնիայի կառավարության ադամ` 2006- 2008թթ. էկոնոﬕկայի եւ ֆինանսների նախարար, 2012-2013թթ. էկոնոﬕկայի նախարար: Երկուսն էլ Ռուﬕնիայի հայտնի քաղաքական գործիչներ են, ﬕաժամանակ Ռուﬕնիայի Հայոց ﬕության հիﬓադիր ղեկավարներ` Ոսկանյանը նախագահ, իսկ Փամբուկչյանը փոխնախագահ: Լուչիան Էդուարդ Սիﬕոնը Սեւ ծովի առափնյա Տուլչա նահանգային ղեկավարներից է, անցյալում Տուլչա նահանգի պրեֆեկտը, այնուհետեւ Դանուբի դելտայի արգելոցի տնօրենը: Նա ղեկավարում է Ռուﬕնիայի Հայոց ﬕության տեղական մասնաճյուղը, ինչպես նաեւ կանգնած է Տուլչայի նահանգի եւ Տավուշի մարզի եղբայրական կապերի հաստատման ակունքներում: