Պատմական Խարբերդի տարածքում հայատառ փորագրություններով քարե մատյան է հայտնաբերվել

Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Էլյազըղ (պատմական Խարբերդ) քաղաքում կատարված հնագիտական պեղումների ընթացքում հայկական Սուրբ Կարապետ (թուրք.` Քըզըլ քիլիսե) եկեղեցու մոտակայքում հայտնաբերվել է հայատառ արձանագրություններով հին քարե մատյան:

Թուրքական ensonhaber.com կայքի փոխանցմամբ` 80×53 չափսերի քարե մատյանն ունի 165 տարվա պատմություն:

Նշենք, որ Խարբերդի Սուրբ Կարապետ եկեղեցին 19-րդ դարի կառույց է:

Կայքը հայտնում է, որ մատյանը փոխանցվել է Էլյազըղի պատմության թանգարանի պահպանությանը:

Scroll Up