Ադրբեջանն Արցախի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտել է 60 անգամ

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 870 կրակոց: ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր (3 արկ), իսկ հյուսիսային  ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Scroll Up