Պորտուգալիա –Հայաստան Բարեկամության միության նոր ծրագրերը

 Հոկտեմբերի 28-ին Լիսաբոնում  տեղի է ունեցել  Պորտուգալիա-Հայաստան Բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի եւ փոխնախագահ Նարինե  Դելլալյանի հանդիպումը գերմանահայ  գրող, թարգմանիչ, հրապարակախոս Ագապի Մկրտչյանի  եւ գերմանացի, պորտուգալական համալսարանի  պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկի հետ։ Նրանք  հյուրերին ծանոթացրել  են նորաստեղծ միության ծրագրերին ու նպատակներին, եւ քննարկել  համագործակցության  խնդիրներ։

agapi-booksՀիշեցնենք, որ Ագապի Մկրտչյանը  Գերմանիայում  հրատարակել  է իր պոեզիայի եւ արձակի գրքերը, տպագրվել  10-ից ավելի գրական ժողովածուներում, իսկ 2015-ին  նրա թարգմանությամբ գերմաներենով լույս է տեսել է Պարույր Սեւակի  ,, ՈՒ ծակում հոգիս,, գիրքը։ Այս հարցում  նրան օգնել է նաեւ Պորտուգալիայի Ավեյրոի համալսարանի պրոֆեսոր , մաթեմատիկոս Հելմուտ Մալոնեկը, ով 1969-1974 թթ. սովորել է եւ գերազանցությամբ ավարտել  է Երևանի պետական  համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Նա տիրապետում  է հայերենին, եւ ազատ թարգմանություններ  է անում։ Եղել է ակադեմիկոսներ Արտաշես Շահինյանի, Մխիթար Ջրբաշյանի  և Նորայր Առաքելյանի  ուսանողը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ապագայում Լիսաբոնում  կազմակերպել Պարույր Սեւակի գրքին նվիրված երեկո, ինչպես նաեւ Անանիա Շիրակացուն եւ հայ  այլ հայտնի մաթեմատիկոսներին նվիրված սեմինարների շարք՝  Ավեյրոյի, Լիսաբոնի, Կուիմբրայի և Պորտոյի համալսարաններում:

Օրեր ամսագիր

Orer.eu

agapi-vahe

Scroll Up