ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված ընթացիկ աշխատանքները և իրականցված միջոցառումները, նշեցին առաջիկա անելիքները:

Նախարարը կարևորեց «Դու ինչ ես արել Ղարաբաղի համար» շարժման կազմակերպումն ու տարածումը, շեշտեց, որ այդ շարժումը պետք է համախմբի հայությանը ամբողջաշխարհում: «Ղարաբաղի խնդիրը բոլորիս խնդիրն է». նշեց նա:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ:

Scroll Up