ՀԱՊԿ հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում կայացած նստաշրջանում ընդունվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հայտարարություն, որտ տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ն Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծմանը:

Հաստատելով ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված ջանքերին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի և մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա:

Scroll Up