Հելեն Պեքմեզյանը նշանակվել է ֆրանսիական «Լե Մոնդ»-ի փոխխմբագիր

Հինգ տարի շարունակ ֆրանսիական հայտնի «Լե Մոնդ» օրաթերթի խորհրդարանական լրագրողի պաշտոնում աշխատելուց հետո հայուհի Հելեն Պեքմեզյանը  հոկտեմբեր 11-ին նշանակվել է թերթի փոխխմբագիր: Այս մասին ըստ «Հայերն այսօրի»՝ հայտնում է «Նոր Հառաջ»-ը:

Հելեն Պեքմեզյանն իր անձնական  սոցիալական կայքերում կիսվել էր իր հույզերով նոր նշանակման հետ կապված և տեղեկացրել, որ 2017 թվականի  մարտին կհրատարակի մի հատոր՝ նվիրված խորհրդարանական լրագրողի իր հուշերին:

Scroll Up