Տրետյակովյան պատկերասրահում բացված Այվազովսկու ցուցահանդեսը երկուսուկես ամսում ունեցել է 350 հազար այցելու
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/77.thumb_.jpg)
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում բացված նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը երկուսուկես ամսում ունեցել է 350 հազար այցելու: Ռիա նովոստիի հաղորմամբ, այս մասին տեղեկացնում են ՌԴ մշակույթի նախարարությունից:
Նշվել է, որ օրական ցուցահանդեսը միջինն ունի 5,5 հազար այցելու:
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում հուլիսի 29-ին, կգործի մինչև նոյեմբերի 20-ը: Ցուցահանդեսի շրջանակում հանրությունն առաջին անգամ ներկայացվում է «Կովկասի ափերին» վերականգնված կտավը:
Հիշեցնենք, որ Տրետյակովյան պետական պատկերասրահը սեպտեմբերի 7-ից սկսած կիրակի օրերն ավելի երկար է աշխատելու՝ ցուցահանդեսի շուրջ առաջացած մեծ հետաքրքրության պատճառով: Ավելի վաղ ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Վալենտին Սերովի ցուցահանդեսին:
2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):