Նոր Հարավային Ուելսի հայազգի գանձապետը ներկայացրել է իր ղեկավարած ոլորտի ձեռքբերումները

Նոր Հարավային Ուելսի հայազգի գանձապետ Գլեդիս Բերեջիկլյանը նշել է, որ անցած տարվա բյուջեն 4,7միլիոն դոլարի ավելցուկ է տվել: Արձանագրվել է տնտեսական աճ, գրեթե ոչ մի պարտք, ռեկորդային ենթակառուցվածքային ծախսեր, լիարժեք զբաղվածություն: Արևմտյան Ավստրալիայի հետ համեմատած շատ մեծ աճ է գրանցվել: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է The Guardian-ից:

Բերեջիկլյանն իր խոսքում նշել է, որ ֆինանսների և ակտիվների վերամշակման ռազմավարությունը թույլ է տվել ռեկորդային գումարներ ներդնել ենթակառուցվածքների մեջ, ինչպես նաև ապահովել եռակի վարկային վարկանիշ:

Աննախադեպ ենթակառուցվածքային ծրագիրն աջակցում է աշխատաշուկայի զարգացմանը, բնակարանային շինությանը, ինչպես նաև օգնում է բարձրացնել սպառողների վստահությունն ու բիզնես ներդրումները:

Scroll Up