Հակառակորդի կրակոցից ՊԲ 20-ամյա զինծառայողը վիրավորում է ստացել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/10/2411306891475822111.jpg)
Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հաղորդվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, շփման գծում հակառակորդը կիրառել է ԴՇԿ, «Իստիգլալ» և ՀԱՆ-17 հաստոցավոր ավտոմատ նռնականետ։