Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է համագումարի Յուտա նահանգի նոր նախագահին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սիրովողջունում է Համագումարի նորանշանակ նահանգային ​​նախագահ Նարինե Սարկիսյանին: Նա կառաջնորդի Համագումարի նախաձեռնությունները Յուտա նահանգի համար:

«Մտադիր եմ ընդլայնել Ամերիկայի հայկական համագումարի ջանքերն իմ հայրենի նահանգում և օգտագործել իմ մասնագիտական ունակություններն ու փորձառությունն ի շահ Համագումարի՝ կապվելու Յուտայի ամերիկահայ համայնքի հետ»,-ասել է Սարկիսյանը: «Լիահույս եմ աշխատելու Համագումարի նվիրված խորհրդի, աշխատակազմի և անդամների հետ՝ խթանելու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները և բարձրաձայնելու մեր խնդիրները»:

Ծնունդով լինելով Հայաստանից՝ Սարկիսյանը բակալավրի աստիճան է ստացել Հայաստանում՝ Երևանի [Վ. Բրյուսովի անվան] օտար լեզուների պետական ​​համալսարանում, ինչպես նաև բիզնես կառավարման և լեզվաբանության մագիստրոսի աստիճան՝ երկուսն էլ Յուտա նահանգում Պրովոյի Բրիգամ Յանգ համալսարանից:

Երկար տարիներ լինելով Յուտայի բնակիչ՝ նրա մասնագիտական ​​կարիերան ընդգրկում է գործունեության տարբեր ասպարեզներ, այդ թվում`անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդումը Հայաստանի պետական ​​մանկավարժական համալսարանում, աշխատանքը Սալթ Լեյք Սիթիում հիմնադրված շահույթ չհետապնդող առողջապահական համակարգում և որպես կորպորատիվ ֆինանսների վերլուծաբան՝ Հանթսման քիմիական ընկերությունում, որը հիմնել է նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Հանթսմանը: Սարկիսյանը որպես Հանթսմանի խորհրդատու է ծառայել Հայաստանում երկրաշարժից հետո անցկացվող մի շարք մարդասիրական նախագծերում, ինչպիսիք են` Հայաստանում երկաթբետոնի գործարանի կառուցումը, որպեսզի ցեմենտե սալեր արտադրվեին՝ տարեկան մինչև 8,000 տներ կառուցելով երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելու նպատակով: Բացի այդ, Հանթսմանների ընտանիքը սննդով ապահովեց 1988թ. ողբերգությունից հետո ավելի քան 50,000 անօթևան մնացած հայերի:

Սարկիսյանը նաև առանցքային դերակատարություն է ունեցել Հայաստանում մարդասիրական օգնության ծրագրերի կազմակերպման գործում՝ ներգրավելով Յուտայում հիմնված երկու նշանավոր երգչախմբերի: Մասնավորապես, Սեյնթ Ջորջում հիմնված Հարավային Յութայի Ժառանգության երգչախմբի, ինչպես նաև Սալթ Լեյք Սիթիի սիմֆոնիկ երգչախմբի բարեգործական համերգները [համապատասխանաբար] Գյումրիում և Երևանում` էապես նպաստեցին Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը Յուտա նահանգի կողմից 2001թ., երբ այդ ժամանակվա նահանգապետ Մայքլ Լևիթը հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության 1.5  միլիոն զոհերին  հիշատակին և 2001թ. ապրիլը հռչակեց որպես «Յուտայում հայերի մասին իրազեկման ամիս»:

 2001թ. Սարկիսյանը հիմնադրեց U.S. Ling Institute հաստատությունը՝ Սալթ Լեյք Սիթիում հիմնված օտար լեզուների կենտրոնը,որի նախագահն ու գլխավոր ֆինանսական տնօրենն է: Նա ուղղակիորեն ներգրավված է ինստիտուտի նոր ուսումնական ծրագրերի, դասավանդման մեթոդների և ուսումնական ծրագրերի մշակմանը: Հատկանշական է, որ Սարկիսյանը և նրա թիմը 20 օտարերկրյա պետություններում միջազգային մարքեթինգային պլան մեկնարկեցին՝ ինստիտուտի շրջանավարտներին օգտագործելով որպես ներքին դեսպանների՝ նոր դիմորդների ներգրավելու նպատակով:

Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում Սարկիսյանն ողջ Յուտա նահանգով մեկ պետական ​​և տեղականինքնակառավարման մարմիններում, հաջողակ ընկերություններում, ինչպես նաև կրոնական և շահույթ չհետապնդող կազմակերպություններում ներգրավված ազդեցիկ անձանց մի հարուստ ցանց է մշակել:

«Մինչ Համագումարը շարունակում է երկրով մեկ ընդլայնել իր ակտիվիստների ցանցը, ուրախ ենք, որ նման կայացած և նվիրված անհատականություն ​​է ծառայելու որպես Համագումարի Յուտա նահանգի մեր նախագահ: Վստահ ենք, որ Նարինեի հարուստ փորձը կօգնի առաջ մղել Համագումարի ջանքերը և աջակցել հայկական հարցին», – ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Յուտայում Համագումարի նախագահի նշանակումը հաջորդում է ավելի վաղ այլ նահանգներում նախագահների նշանակման հայտարարություններին. Արսինե Կալուստյանին՝ Ֆլորիդայում, Ջոն Ջեյմյանին՝ Միչիգանում և Արա Բաղդասարյանին՝ Օհայոյում:

Scroll Up