Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է արտգործնախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էդվարդ Նալբանդյանին վերանշանակել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»,- ասված է նախագահի որոշման տեքստում:
Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին գործերի նախարար է նշանակվել 2008 թվականի ապրիլի 15-ին: Նա աշխատել է Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունների կազմում: