5 հայ զոհ և 8 վիրավոր Հալեպում

Սեպտեմբերի 30-ին զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Հալեպի մեր աղբյուրներըՍուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել: Հալեպի շտապ օգնության մարմնի անդամները վիրավորներին փոխադրել են հիվանդանոց:

ՀՀ սփյուռքի նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում հալեպահայ համայնքին: Զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

սիրիահայ

Արման Հինդոյան

սիրիահայ1

Ծիլա Ճապաղջուրյան

Scroll Up