Ամերիկահայերը քննադատել են Սպիտակ տան շնորհավորանքը

Ամերիկահայերը խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի Անկախության օրվա առթիվ Սպիտակ տան հայտարարությունը:

Մասնավորապես՝ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը նշել է, որ հայտարարության մեջ ոչ մի բառ չկա Հայոց ցեղասպանության մասին՝ հարց, որը «նախագահն օգտագործել է 2008 թվականին ամերիկացի հայազգի ընտրողների ձայները ստանալու համար»:

Նրա խոսքով՝ հայտարարության մեջ նաեւ չի հիշատակվում Ադրբեջանի ագրեսիայի համատեքստում Արցախի իրավիճակը: «Լռությունը Բաքվին վտանգավոր ադանշան է հաղորդում»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ կարծում է Համբարյանը:

Նա հատուկ ընդգծել է այն փաստը, որ Օբամայի վարչակազմն օգտագործում է հետեւյալ արտահայտությունը. «Մենք հավատարիմ ենք մնում այն օրերի խոստումներին». խոսք, որն ավելի ճիշտ է վերագրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր՝ նախագահի խոստման չկատարմանը:

Scroll Up